Արցախի ՊԲ-ն հաջողությամբ կասեցնում է Ադրբեջանի գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ
Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊԲ-ն Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ. ՊՆ
- Ադրբեջանի անվերադարձ ու սանիտարական կորուստները շատ մեծ են. Վահագն Մխոյան
- Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները
- Ադրբեջանի կրած մարդկային կորուստների մի մասը
- Այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները
- Մենք էլ ունենք էական կորուստներ, հակառակորդն էլ՝ շատ էական կորուստներ. Վարչապետ
- Ադրբեջանը իր հարձակման արդյունքում կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին