Արցախի պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ միջոցների թուրքական օդուժի գործողությունների դեմ
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը: Այդ մասին նա հայտնել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:
Հարությունյանը նշել է, որ արարքը դատապարտելի է, իսկ ՊԲ-ն դիմելու է անհրաժեշտ ինքնապաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ:
«Այսօր Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: Մենք դատարարտում ենք այս ուխտադրուժ հարձակումը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի Պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ ինքնպաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ»,- ասել է Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան