Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրգործ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կողմից 2020թ սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձարձակելու և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքը, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի շրջանները և դրանց հարակից այլ բնակավայրերը հրետակոծելու եղանակով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով ղարաբաղա-ադրբեջանական զինված ընթարման շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պայմանները՝ կիրառելով հրթիռահրետանային, ավիացիոն և անօթաչու թռչող սարքեր, հարձակման է անցել շփման գծի ողջ երկայնությամբ՝ սանձարձակելով ագրեսիվ պատերազմ, որի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով` կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված մեթոդների և միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտմամբ, համակարգված, կանխամտածված և նախապատրաստված գրոհների թիրախ դարձնելով խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ մասնավորապես, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները` նշված զինատեսակներով հրետակոծել են Ստեփանակերտ քաղաքը և մնացած բոլոր շրջաններն ու դրանց հարակից այլ բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և գույքային կորուստներ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության կատարումը հանձն առած քննչական խմբի կողմից իրականացվում են աննախադեպ ծավալով բազմաբնույթ քննչական և դատավարական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա
- Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ
- ՀՀ ՄԻՊ-ն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների մասին զեկույց է ուղարկել ՄԱԿ
- ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին դատապարտող հայտարարությունը
- Դատախազություն. Խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործ
- Արցախի ՄԻՊ. Քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհ ունենք, 30-ից ավելի վիրավոր
- Ադրբեջանի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում
- Արցախի ՄԻՊ աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն
- Ստեփանակերտում ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել
- Հայ երեխաների, կանանց և ԼՂ ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են. ՀՀ ՄԻՊ