Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում գրել է. «Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի արդեն իսկ երրորդ օրն Ադրբեջանը հրետակոծեց Հայաստանի Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ, պատճառելով քաղաքացիական բնակչության կորուստներ»:
Այսօր ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց մասսայական օդային և հրթիռահետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր: Նա հայտնում է, որ այս պահին էլ Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Արծրուն Հովհաննիսյան. Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին
- Վարդենիսում ավտոբուսի այրման հեևանքով զոհեր ու վիրավորներ չկան
- Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք. ՊՆ ներկայացուցիչ
- Դեռ հստակ չէ՝ քանի հոգի է եղել այրվող ավտոբուսում. Վարդենիսի ԲԿ
- Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից
- ՊՆ. Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ
- ԱԳՆ. Ադրբեջանի նախապատրաստվում է մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել ՀՀ դեմ
- Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան