
ՀՅԴ երիտասարդական միությունն ակցիա կիրականացնի ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր ժամը 14։00-ին հավաքվելու են Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Այդտեղից նրանք երթով շարժվելու են Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչություն՝ միջազգային կառույցներից պահանջելու այլևս հավասարության նշան չդնել Արցախի և Ադրբեջանի միջև և միանշանակ գնահատական տալ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը ու Թուրքիայի ներգրավածությանը։
«Կոչ ենք անում բոլորին միանալ նախաձեռնությանը և օգնել հայկական բանակի ռազմական ճակատում գրանցող հաջողություններն ամրապնդել դիվանագիտական դաշտում։»,-ասված է միության տարածած հաղորդագրության մեջ։