Եթե մենք խնդրենք զինադադար, դա կլինի Հայաստանի վախճանը. Արայիկ Հարությունյան
Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին:
Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին:
Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»,-մասնավորապես նշել է նա:
Անդրադառնալով հնարավոր զինադադարին նա ասել է. «Մենք չենք խնդրելու զինադադար, մենք պարտադրելու ենք զինադադար, եթե մենք խնդրենք զինադադար, դա կլինի Հայաստանի վախճանը, որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի դեմ։ Իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը. Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ։ Մեր ապրելու իրավունքից կախված է մեր ապագան. պիտի փորձենք ապրել»։
Նրա խոսքով, մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում. «Խփելու ենք այնքան, մինչև ուշքի գան»։
Մանրամասն տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ
- Այս փուլում զինադադարի հնարավորություններ չենք տեսնում. Արցախի նախագահ
- Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ.Արայիկ Հարությունյան
- Արցախի նախագահ. Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ
- Արցախի նախագահ. Այո, ունենք կորցրած դիրքեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին