Հայաստանը նախորդ 24 ժամերի ընթացքում շարունակել է ՄԻԵԴ ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի ծավալուն ապացույցներ
Հայաստանի Հանրապետությունը նախորդ 24 ժամերի ընթացքում շարունակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող ծավալուն ապացույցներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում և Հայաստանում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի թիրախավորմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի էջից։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը երեկ հաղորդագրություն տարածեց, նշելով, որ ստացել է Հայաստանի դիմումն ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։
Միջանկյալ միջոցները հրատապ միջոցներ են, որոնք, ըստ դատարանի կայացած պրակտիկայի, կիրառվում են միայն այնտեղ, որտեղ առկա է չվերականգնվող վնասի ռիսկ, ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝
.պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,
.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,
.պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը հաղորդագրություն տարածեց՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումի վերաբերյալ
- Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի նոր փաստեր է ներկայացրել ՄԻԵԴ
- ՄԻԵԴ․ Դատարանը քննարկում է Հայաստանի դիմումն ընդդեմ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ