Արվում է ամեն ինչ՝ էսկալացիան դադարեցնելու, դրսից ապակայունացում թույլ չտալու համար․Հայաստանում ՌԴ դեսպան
«Բոլոր պաշտոնական մեկնաբանությունները տրված են։ Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ գործել է հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ։ Մեր դիրքորոշումը հստակ է․ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն ու կողմերը պետք է վերադառնան բանակցային գործընթացին։ Խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»,- այսօր ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կոպիրկինն ասաց, որ Ռուսաստանն ավանդաբար իր առաջադրանքը տեսնում է նրանում, որ թույլ չտա այստեղ էսկալացիա, որ որպես միջնորդ երկիր պայմաններ ստեղծի, որ գտնվի փոխադարձ ընդունելի որոշում՝ խաղաղ որոշում։
«ՌԴ-ն անում է ամեն ինչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, որ իրավիճակի էսկալացիան դադարեցվի, որ կողմերը վերադառնան բանակցությունների սեղան։ ՌԴ-ն ակտիվ կոնտակտի մեջ է կողմերի հետ։ Գիտեք, եղել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի ու ՌԴ նախագահի միջև, շփվում են ԱԳ նախարարները, ՌԴ-ն ադրբեջանական, թուրքական կողմի հետ է շփվում, արվում է ամեն ինչ՝ էսկալացիան դադարեցնելու համար ու իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար, ինչպես նաև թույլ չտալ ինչ-որ ապակայունացում դրսից»,-ասում է Կոպիրկինը։
Հարցին արդյոք ՀԱՊԿ-ը պատրաստվում է միջամտել, քանի որ Ադրբեջանը ռմբակոծում է Հայաստանի տարածքը, Կոպիրկինն ասաց, որ եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման հստակ ուղերձով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան