«Հայրենիք» հիմնադրամը շարունակում է ստանալ հումանիտար օգնություն՝ Արցախ տեղափոխելու համար
«Հայրենիք» զարգացման հիմնադրամում ստացվում են ՀՀ և ԱՀ զինված ուժերին ուղարկվող հումանիտար օգնություն։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նվիրաբերողներին և մեր կամավորներին»,-գրել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ու մի քանի լուսանկարներ հրապարակել։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսել է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրում։
Օգնությունը պահեստավորվելու է հետևյալ հասցեներում՝
Երևան - Ձորափի 70/1
Արարատի մարզ - ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1
Տավուշի մարզ - ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1
Արագածոտնի մարզ - ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4
Գեղարքունիքի մարզ - ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20
Կոտայքի մարզ - ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4
Լոռու մարզ - ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա
Շիրակի մարզ - ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1
Վայոց Ձոր - ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33
Հավաքված սնունդն ու պարագաները սահմանված կարգով փոխանցվելու են ՀՀ և ԱՀ Զինված ուժերի համապատասխան կառույցներին։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում
- «Հայրենիք». Մի կողմ դնելով իշխանություննեերի հետ տարաձայնությունները՝ նպաստելու ենք հաղթանակին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին