ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից։
Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար
- ԵԺԿ. Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար
- ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղն արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
- ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով
- Ստանիսլավ Զասը՝ հրադադարի ռեժիմը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին
- Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի hետ
- Կայացել է Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց
- Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին
- Փաշինյան. Հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
- Արցախի ԱԺ. Ադրբեջանի ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին