100 մահապարտ է ցուցակագրվել առաջնագիծ մեկնելու համար․Աստվածատուր Պետրոսյան
«Որոշակի դիրքեր վերականգնվել են, բայց այդ դիրքային առավելությունն այսօր՝ այս պատերազմում, երբ ամբողջ համակարգը հրթիռահրետանային և օդուժի ամբողջ գերազանցությամբ չես կարող ասել, որ դիրքերի կորուստը և վերանվաճումները ինչ սկզբուքնային խնդիրներ են լուծում, մանավանդ, երբ կռիվը նաև թիկունքում է գնում»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։
Նրա խոսքով, դժվար է գնահատել իրավիճակը, քանի որ ամբողջական պատկերը չկա, թե ինչպես են գիշերվա ընթացքում մարտերն ընթացել։
«Ինչքան էլ ասենք, որ մարտերը ծրագրավորված էր, թե ամբողջովին իրենք գիծը վերցրել ու գնում են՝ չէ, իրենք ունեն գլխավոր հարվածի ուղղություններ և գիտեն, թե որտեղ են ճնշման բոլոր օբյեկտները։ Իրենց իմանալը քիչ է, նրանք նաև չգիտեին մեր մտադրությունները, և մարտ վարելու նոր տեխնոլոգիան։ Մեզ մոտ գրեթե ստացվեց այնպես, որ կարողացանք ոչ միայն դիրքեր հետ բերել, այլև կարևորագույն բարձունքներ նվաճել»,- ասաց նա։
Աստվածատուր Պետրոսյանը նշեց, որ հայկական կողմը ոգեղեն առումով ավելի բարձր վիճակում է, իսկ դա արդեն լավ է։ Նրա խոսքով, գովելի է, որ կամավորական խմբերը կարողանում են հաջողությամբ գնալ Արցախ։
Բանախոսը տեղեկացրեց նաև, որ 100 մահապարտ ցուցակարգրվել է, որպեսզի մեկնի առաջնագիծ. «Բոլորն անհամբեր են, որ գնան, կգոտեպնդեն ամբողջ ճակատը։ Հնարավորինս շուտ ուզում են նետվել գրոհի»,- եզրափակեց խոսքը գեներալ-մայորը։
Հարակից հրապարակումներ`
- Մոտ 20 000 ռուսաստանաբնակ հայեր ռազմական տրանսպորտ են խնդրել, որպեսզի տեղափոխի Արցախ մեկնող կամավորներին
- ՀՅԴ կամավորները Արամ Մանուկյանի արձանի մոտ խմբված սպասում են պաշտպանության նախարարի հրամանին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի