Սիրիայի ահաբեկիչներին աջակցողը Հայաստանին անվանում է ահաբեկչական պետություն․Միխայիլ Շահնազարով
«Հարձակման հրամանը տվել է Ադրբեջանը, ոչ թե նրա համար, որ Հայաստանը լավ է, Ադրբեջանը՝ վատ։ Սա պարզ տարրական տրամաբանություն է․ կրակ բացել ու ռազմական գործողություններ սկսելը ստատուս-քվոյ խախտում է, իսկ ստատուս-քվոն խախտում է նա, ում դա օգուտ է։ Հայաստանին ամբողջովին ձեռնտու է ներկայիս ստատուս-քվոն՝ Ղարաբաղը դե-ֆակտո անկախ է, ոչ մի բանակցություններ չեն վարվում»,- այս մասին «Время покажет» հաղորդման ժամանակ, որը քննարկում էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, ասաց քաղաքագետ Գևորգ Միրզայանը։
Հայաստանը, նրա խոսքերով, ոչ մի պատճառ չունի պրովակացիաների գնալ, խախտել ստատուս-քվոն, առավել ևս հարձակում նախաձեռնելն անիմաստ է։
Գրող, ռադիոհաղորդավար Միխայիլ Շահնազարովը նշեց, որ Ադրբեջանում ու Հայաստանում ԱՄՆ- դեսպանատան աշխատակիցներին ռազմական գործողություններից առաջ զգուշացում էր տվել, ինչը վկայում է, որ ակցիան վաղուց պլանավորված է եղել։
«Էրդողանի հայտարարությունները, որ անում է Հայաստանի նկատմամբ, մարդը, որը աջակցում է Սիրիայի ահաբեկիչներին՝ Հայաստանին անվանում ահաբեկչական պետություն, որը աջակցում է Ռուսաստանում արգելված ԻԼԻՊ-ին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները լռում են ու չեն արձագանքում այդ հայտարարություններին։ Միակ երկիրը, որը կարող է ապահովել խաղաղություն տարածաշրջանում, Ռուսաստանն է»,- ասաց Շահնազարովը։
Նա, ցույց տալով էկրանին Էրդողանին, նշեց՝ ահա այն մարդը, որի շնորհիվ սկսվեցին բախումները Լեռնային Ղարաբաղում։