Միրոնով․ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ակնհայտորեն նպաստում է այս հակամարտության զարգացմանը
Արդեն երրորդ օրն է՝ շարունակվում է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի ու Հայաստանի։ Միջազգային մամուլն ու փորձագետները սկսել են վերլուծություններ՝ թե ինչի կարող է հանգեցնել պատերազմն ու ում շահերն են բախվում այստեղ՝ նշելով Թուրքիային ու Ռուսաստանին, որը, ըստ արտասահմանյան վերլուծությունների, կլինի երկու երկրների համար մրցակցության արդեն երրորդ թատերաբեմը՝ Սիրիայից ու Լիբիայից հետո։
Ռուս փորձագետները ևս կանխատեսումներ են անում ու իրենց տեսակետները ներկայացնում դաշտում։
«Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը կարծում է, որ հրադադարի ռեժիմից և զենքերի կրակի դադարից հետո հնարավոր է, որ ռուս խաղաղապահները բերվեն Լեռնային Ղարաբաղ:
«Ես իմ կողմից կավելացնեմ, որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը, այստեղ դուք հեշտությամբ կարող եք կռահել որ, դրանք ինչ-որ վերացական ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ակնհայտորեն նպաստում է այս երկարատև հակամարտության զարգացմանը»,-Ria-ին ասել է Միրոնովը։
Միրոնովը կարծում է, որ, հնարավոր է, այն բանից հետո, երբ կողմերը կհամաձայնեն զինադադարի և զինված ուժերը հետ կկանչեն, հնարավոր է, լինի Ռուսաստանի Դաշնությունից ժամանող խաղաղապահ ուժեր։
Հարակից հրապարակումներ`
- Մարկեդոնով․ Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը նորություն չէ, բայց աջակցության նման մասշտաբը նոր իրավիճակ է
- Reuters. Թուրքիան սիրիացի գրոհայիններ է տեղափոխում Ադրբեջան․ հաստատել են զինյալները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան