Արցախի ազգային հերոսի Ուրֆանյանի մայրը նույնպես արյուն է հանձնում
Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը`տիկին Համեստը, արյուն է հանձնում։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նրա թույլտվությամբ հրապարակել է տիկին Համեստի լուսանկարն ու փոխանցել հերոսի մոր խոսքերը. «Մեր արյունը չի սպառվելու, իսկ տղաների արյունը ՋՈՒՐ ՉԻ ԴԱՌՆԱԼՈՒ»։
Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլին սկսված քառօրյա պատերազմի առաջին օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող 4-րդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի դեմ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի 2016 թվականի ապրիլի 6-ի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու գործում ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
2020 թվականի օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։
Հարակից հրապարակումներ`
- Միջնորդագիր է ներկայացվել՝ Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս»-ի կոչում շնորհելու վերաբերյալ
- Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին