«Այս պահին հիմնադրամում հատուկ բացված հաշվեհամարին հավաքվել է գրեթե 4․5 մլն․ դոլար»
Ջավախքից և Վրաստանի այլ վայրերից մեր հայրենակիցներն անընդհատ հարցնում են սնունդ, դեղորայք և այլ տեսակի օգնություն ուղարկելու նպատակահարմարության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ջավախք» հիմնադրամի ղեկավար Արտյուշ Գրիգորյանը
«Կարծում ենք, որ ավելի նպատակահարմար է հնարավորության դեպքում ցուցաբերել դրամային օգնություն՝ մասնակցելով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին։ Համապատասխան մարմինները կորոշեն հիմնադրամում հավաքված գումարով ինչ տեսակի օգնություն ցուցաբերել Հայկական բանակին և Արցախին՝ տվյալ իրավիճակից ելնելով։ Այս պահին հիմնադրամում հատուկ բացված հաշվեհամարին հավաքվել է գրեթե 4․5 մլն․ դոլար»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- 50 միլիոն դրամ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ Խաչատրյաններից
- «Հայրենիք» հիմնադրամը շարունակում է ստանալ հումանիտար օգնություն՝ Արցախ տեղափոխելու համար
- Արցախի ՄԻՊ-ը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին ցուցաբերել հասցեական աջակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին