Խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է. «Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:
Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով:
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:
Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատանի բժշկական անձնակազմը՝ նշելով հրետակոծության պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը նաև հաստատվել են պաշտոնական հարցման արդյունքներով:
Առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Վարդենիսից բացի նաև գյուղերի քաղաքացիական օբյեկտներն է թիրախավորել. Հովհաննիսյան
- ԱԳՆ. Ադրբեջանը ընդլայնել է ռազմական գործողությունները՝ Վարդենիսում սպանվել է քաղաքացիական անձ
- Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ
- Արծրուն Հովհաննիսյան. Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին
- Վարդենիսում ավտոբուսի այրման հեևանքով զոհեր ու վիրավորներ չկան
- Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք. ՊՆ ներկայացուցիչ
- Դեռ հստակ չէ՝ քանի հոգի է եղել այրվող ավտոբուսում. Վարդենիսի ԲԿ
- Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից
- ՊՆ. Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ
- Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին