Դեռ հստակ չէ՝ քանի հոգի է եղել այրվող ավտոբուսում. Վարդենիսի ԲԿ
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում։
Վարդենիսի ԲԿ-ից մեզ հետ զրույցում ասացին, որ արդեն կանչ են ստացել, մեկ բրիգադ գնացել է, սպասում են՝ հասկանալու, արդյո՞ք այդ մեկ բրիգադը բավական է, թե նոր խումբ է հարկավոր լինելու։
«Դեռ որևէ բան հստակ չէ, կանչ ունեցել ենք, բրիգադը գնացել է»,- ասացին հիվանդանոցից։
Հիշեցնենք՝ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ ադրբեջանական զինուժը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի ուղղությամբ։ Հակառակորդը օդուժ է կիրառել նաև դիրքերի ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից
- ՊՆ. Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան