Վարդենիսում ավտոբուսի այրման հեևանքով զոհեր ու վիրավորներ չկան
Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվել։
ՀՀ ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 10:34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում այրվում է ավտոբուս։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:28-ին, մարվել՝ 11:33-ին:
Այրվել է «Hyundai Elite Bus» մակնիշի ավտոբուս․ տուժածներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք. ՊՆ ներկայացուցիչ
- Դեռ հստակ չէ՝ քանի հոգի է եղել այրվող ավտոբուսում. Վարդենիսի ԲԿ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին