Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը չի կայանա
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից՝ ավելացնելով, որ իրենց այդ մասին թիմին հայտնել են նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում։
«Հաջորդ դատական նիստի նշանակման օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշում են փաստաբանական թիմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան