Աղոթք երաժշտությամբ՝ Խոր Վիրապից
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, հոգևոր երաժշտության կատարումներով կոգեշնչի առաջնագծում մարտնչող և հայրենիքի սահմաններն անձնվիրաբար պաշտպանող մեր զինվորներին։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հոգևոր երաժշտության ծրագրով երգչախումբը հանդես կգա Խոր Վիրապ վանական համալիրում այսօր ժամը 12:00-ին։
Հոգևոր կատարումների ծրագիրը նպատակ ունի ոգևորել սահմանը պահող հայրորդիներին, ցույց տալ, որ ժողովուրդը կանգնած է նրանց թիկունքին, և նրանք մենակ չեն այս դժվարին պայքարում:
Երգչախմբի կատարումները վանքում յուրօրինակ աղոթք են դառնալու առ Աստված՝ լսելի դարձնելով սահմանում խաղաղություն հաստատելու մեր ժողովրդի հավաքական նպատակը։
Ծրագրում՝ Եկմալյան՝ «Հայր մեր» «Սուրբ-սուրբ», «Միայն Սուրբ, միայն Տեր», Կոմիտաս՝ «Գովեա Յերուսաղեմ», «Հոգի Աստուծո», «Տեր ողորմեա»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվել է 9-ամյա երեխա
- ՊՆ խոսնակ. Մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված ևս 26 զինվորների անունները
- ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ
- ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով
- Ադրբեջանի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին