Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
Ջավախցիներին թույլատրվեց Վրաստան-Հայաստան սահմանի Բավրա անցակետից հումանիտար օգնություն ուղարկել ՀՀ: Բավրայից Երևան արդեն շարժվում է սննդամթերքով ու դեղորայքով բեռնված երկու բեռնատար մեքենա: Եվս 4 բեռնատար մեքենայի չի թույլատրվել անցնել սահմանը․ տեղում բնակիչներին ասել են, որ թույլտվություն կլինի 2 օր անց:
«Ալիք.գե»-ն գիշեցնում է՝ Նինոծմինդա քաղաքում տասնյակ երիտասարդներ հավաքվել էին Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու և աջակցության ուղիներ գտնելու համար: Երիտասարդները հիմնական երկու ուղղությամբ ընդհանուր հայտարարի եկան․ առաջինը՝ որ պետք է կազմել ցուցակներ այն մարդկանց անուններով, որոնք ցանկություն են հայտնում մեկնել Արցախ, երկրորդը՝ հնարավոր հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի հայրենակիցներին:
Նինոծմինդայից Արցախ գնալու ցանկություն հայտնեցին ավելի քան 100 երիտասարդ:
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
- Ադրբեջանի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. ՊՆ
- ՊՆ. Հարավային ուղղությամբ համեմատաբար հանգիստ է
- Արցախի ՊՆ. Ստեղծվել են լավ հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար
- Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան