Բոլորն էլ գիտակցում են՝ Թուրքիան այս տարածաշրջանում չարիք է դարձել.Արցախի ԱԺ պատգամավոր
«Քաղաքական ասպարեզում նախաձեռնությունները պետք է մեծացնել, որովհետև շատ դեպքերում համաշխարհային հանրությունը տեղյակ չէ այն զարգացումներին, որոնք կատարվում են Արցախում»,-այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը։
Բանախոսը, ներկայացնելով վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակն ու դրան զուգահեռ ընթացող խորհրդարանական դիվանագիտության շրջանում իրականացող աշխատանքները, նշեց.«Քաղաքական ասպարեզում գործընթացներն ինչ-որ տեղ համարժեք չեն ռազմի դաշտում տեղի ունեցածին»։
Նա համոզված է, որ ամբողջ աշխարհին պետք է ցույց տալ, թե ովքեր են այստեղ ապրել նախկինում, և այս երկիրը բացարձակ կապ չունի Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի հետ.«Միջազգային հանրությանը պետք է հստակ հասցնել, որ մենք պայքարում ենք ոչ թե պարզապես տարածքի, այլ մեր Հայրենիքում ազատ ապրելու իրավունքի համար: Դա տարբեր արժեհամակարգերի պատերազմ է: Կարևոր է աշխարհին հասցնել և ցույց տալ ճշմարտությունն այն մասին, որ Արցախը ոչ մի կապ չունի Թուրքիայի, առավել ևս՝ Ադրբեջանի հետ, որը քարտեզի վրա է հայտնվել 20-րդ դարի սկզբին»։
Մի հարցում բանախոսը ավատես է.«Համաշխարհային հանրության մոտ ակնհայտ երևում են մեզ ուղղված աջակցությունները, քանի որ այս հակամարտությունը միայն հայերի և հակառակորդի միջև չէ, ավելի գլոբալ նշանակություն ունի, և միջազգային հանրության պասիվությունը թույլ կտա, որ այս բոցը տարածվի մյուս տարածաշրջաններում»։
Նա վստահ է, որ բոլորն էլ գիտակցում են՝ Թուրքիան է այս տարածաշրջանում չարիք դարձել՝ պատերազմներ սկսելու առումով.«Այս ամենի նպատակը ոչ միայն հայկական իրականության դեմ պայքարն է, այլ նաև ավելի խոր, մտածված նպատակ է հետապնդում, որի համար էլ աջակցում է Ադրբեջանին»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Խաղաղ բնակչության շրջանում արդեն հաղորդվել է 7 զոհի մասին: Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմն ունի զոհեր զինծառայողների շրջանում։ Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Հարակից հրապարակումներ`
- Հավանաբար Էրզրում-Կարս հատվածում է գտնվում թուրքական հրամանատարությունը. Հովհաննիսյան
- Մխիթար Հայրապետյանը իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավման մասին
- Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին․պաշտոնական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան