Թուրքիան ուզում է ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ ֆորմատի փոփոխություն անել. Հայկ Քոչարյան
Արևելագետ Հայկ Քոչարյանը մամուլի ասուլիսում հայտնեց, որ արաբալեզու սոցիալական տիրույթներում Արցախյան գործողությունների առաջին օրերին չէին պատկերացնում, թե ինչ է կատարվում, բայց հիմա թվիթերյան տիրույթում լայն տարածում է գտել Թուրքիայի ներգավվածության, վարձկանների տեղափոխության և կիրառության փաստերի քննարկումը:
Նրա ներկայացրած մոնիթորինգի տվյալներով, թվիթերյան օգտատերերի արաբական տիրույթի պրոթուրքական ներկայացուցիչների և Թուրքիայի դեմ հանդես եկողների միջև լուրջ բանավեճ է ծավալվել Արցախի հարցի շուրջ:
Հայկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Թվիթերի արաբական տիրույթում «Ֆրանսպերս»-ի միկրոբլոկում օրերս Պաշտպանության բանակին որակելու համար օգտագործվել է «անջատողականներ» տերմինը և մինչև հիմա այն կիրառվում ու տարածվում է: Նրա խոսքով, ներկայում հայկական կողմը սոցիալական ցանցերի տիրույթներում միջոցներ է գործադրում այդ որaկավորման չեզոքացման դեմ:
Արևելագետի խոսքով, Թուրքիան ուզում է ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ ֆորմատի փոփոխություն անել և ինքն էլ ներգրավվի: Ըստ նրա Չավուշօղլուն իր վերջին հայտարարությամբ բաց տեքստով հայտնեց, որ նրանք այնպիսի ֆորմատ են ուզում, ինչպիսին Sիրիայում ունեն ռուսների հետ:
Ըստ Հայկ Քոչարյանի, տարածաշրջանում միայն մնացել էր Հարավային Կովկասը, որտեղ Թուրքիան խնդիրներ չէր ստեղծել, բայց այսօր արդեն բացահայտ այն անում է, ինչը տեղավորվում է Էրդողանի վարած քաղաքականության համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան