«Հրապարակ»․ Երկիրը չբաժանեց նախկինների ու ներկաների
«Հրապարակ» թերթը գրում է․
«Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ։ Շատերն են հիանում նրա պահվածքով, սակայն առավել ողջունելի է այն, որ նա, ինչպեսև խոստացել էր, երկիրը չբաժանեց նախկինների ու ներկաների։ Հակառակը՝ գիտակցում է միասնականության կարևորությունը, հպարտանում դրանով։
Երեկ նա գրել է․ «Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել ՊԲ ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամանատարությանը լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։