Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի մասին. Կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները: Կրետե կատարած այցի ժամանակ Պոմպեոն ասել է, որ ավելի վաղ քննարկել է բախումները Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ, գրում է Ամերիկայի Ձայնը։
«Արտգործնախարարը և ես անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությաունը, որում երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն բռնությունը և աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և հնարավորինս արագ վերադառնան առարկայական բանակցությունների»,-ասել է Պոմպեոն: