Քաղաքական 13:16 30/09/2020 Հայաստան

Անակնկալներ են սպասվում ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով. ՊՆ ներկայացուցիչ

«Թուրքական F-16-երը զույգերով համապատասխան խնդիրներ են կատարում։ Այս պահին չեմ կարող հայտնել, թե որ երկրի տարածքով են գնացել Ադրբեջան, բայց մենք այդ տեղեկությանն էլ ենք տիրապետում»,- ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներն Ադրբեջանում օգոստոսի 13-14-ի զորավարժությունների ավարտից հետո չեն հանվել, այլ մնացել են օդանավակայաններում: Այդ մասով, ըստ Ա.Հովհաննիսյանի,  ՀՀ պաշտպանության նախարարությունը հարցը բարձրացրել է համապատասխան մարմիններում:

«Ադրբեջանը փորձում է ամեն կերպ սա չընդունել, նաև ծիծաղելի հայտարարությունը, որ իրենց  ռազմաօդային ուժերի կազմում չկա F-16-եր: Շատ լավ գիտենք, թե իրենց ռազմաօդային ուժերի կազմում ինչ կործանիչներ կան: Լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները չեն կարող իրենց առաջադրված խնդիրները կատարել ինչպես հարկն են: Դրա համար F-16-երն այնտեղ են:

Լավ գիտենք, որ F-16-երի հետ վաղուց աշխատում էին: Հայաստանը տիրապետում է  համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների: Բոլոր նրանց, ովքեր հերքում են, փորձում են լուրջ չվերաբերել պաշտոնական մեր տեղեկություններին, անակնկալներ են սպասվում ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով:

Եթե որևէ մեկի մոտ կասկած կա, մենք կարող ենք ամեն ինչ իր հերթին ներկայացնել: Միջազգային փորձագետներ կան, որ պետք է տեսնեն, ուսումնասիրեն, կարող ենք այդ ամեն ինչը տրամադրել»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց, որ F-16-ի օդաչուները շատ ավելի փորձառու են, ի տարբերություն ադրբեջանական օդուժի օդաչուների. «Նրանք չեն մտնում ոչ Հայաստանի, ոչ Արցախի օդային տարածք: Հայաստանի օդային տարածքի խորքեր չեն մտել, կարող է առանձին դրվագներ լինեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հատվածում գտնվում է նաև Հայաստան-Արցախ սահմանահատվածը:

Կոնկրետ սահմանի երկայնքի վրա բարձությունը չեն խախտում, բաց իրենք նման գործելաոճի կարիք չունեն, քանի որ հեռահար միջոցներով խնդիրները լուծելու հնարավորություն ունեն:

F-16 կարող է ֆիզիկապես չմտնել Հայաստանի օդային տարածք, բայց հարված հասցնել Հայաստանի օդային տարածքին: Միջազգային տեսակետից բացարձակապես էական չէ՝ F-16-ը ֆիզիկապես գտնվում էր Վարդենիսի գլխավերևում, թե ոչ, թե գտնվում էր «Գյանջա»-ի գլխավերևում: Բայց եթե Վարդենիս տարածաշրջանին հրթիռային հարված է հասցնում, նշանակում է՝  խախտել է Հայաստանի օդային սահմանը»:

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:05
ԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը. ԱԳ փոխնախարար
«Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ, այս օրերին՝ 5-6-ը, Երևանում է Եվրամիության պատվիրակությունը,...
Աղբյուր` Panorama.am
11:45
Հիմնականն այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը. Պարույր Հովհաննիսյանը՝ հաղորդակցության ուղիների վերաբերյալ
«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչել, որի մասին Բելգիական կողմին հայտնել ենք...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կոչ եմ անում կառավարությանը փոխել իր դիրքորոշումը և ունենալ հատուկ օր՝ հարգելու Հայաստանի համար զոhվածների հիշատակը. Նազարյան
Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
11:28
Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թուրքիան Եվրոպայի հետ միասին մեջմե՞ջ է անում հետխորհրդային տարածքը. Պյոտոր Ակոպով
«Էրդողանը Մոսկվայի համար մտահոգության ևս մեկ առիթ է ստեղծում» վերնագրով վերլուծական հոդվածում «ՌԻԱ նովոստի»-ի քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ինչո՞ւ է կարևոր արցախցիների մասին Գերմանիայի դատարանի որոշումը. Տարոն Սիմոնյան
«Գերմանիայի դատարանի որոշումը, որն արդեն ուժի մեջ է մտել, ապացուցում է, որ արցախցիներն իրականում հնարավորություն չունեն մուտք գործել...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տիկնիզյան. Գնահատում եմ, թե ինչպես են ինձ վերաբերվում «Լոկոմոտիվում»
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը նշել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ «Ես մեծ ցանկություն...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վրացական տուրիստական ընկերությունը ջնջել է Լոռու մասին գրառումը, Զուրաբաշվիլու էջում դատարկ լինկն է
Վրացական տուրիստական ընկերությունը՝ Adjara Voyage-ը, որ իր էջում Հայաստանի Լոռու մարզը ներկայացրել էր Վրաստանի պատմական տարածք,  այդ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Ապագա ընտրություններում հաղթող ուժերը
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա...
Աղբյուր` Panorama.am
09:46
Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Ավինյանը Երևանի չլուծված խնդիրների համար մեղադրում է գործադիրին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդին իր «գործունեության» ընթացքում եղել է նաև ՊԵԿ մաքսային հատվածի պաշտոնատար անձ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Շունչները պահած սպասում են Բագրատ սրբազանի վերադարձին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Ընդդիմադիր պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի և լրագրողի միջև միջադեպին
«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն անդրադարձել են, որ օրերս խորհրդարանում միջադեպ է եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Ինչու է վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել չափազանց զգուշավոր
«Փաստ» թերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քպական Անդրանիկ Քոչարյանից ու իր «խմբակից» շատ մեծ...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը արտոնությունների կամ ներողամտության ակնկալիք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». ՔԿՀ-ներում ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային հեռախոսները
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային...
Աղբյուր` Panorama.am
09:21
Տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր օկուպացված տարածքների ուղղություններով սահմանազատման հարցը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». «Ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող փաստերը իրավապահների և նրանց քաղաքական ղեկավար, այսօր արդեն հատուկենտ...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից...
Աղբյուր` Panorama.am
09:14
Նոյեմբերի 5-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:10
Նոյեմբերի 5-ին փոխանակման կետերում դոլարի, և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
09:04
Սուրեն Սարգսյան. Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա
Այսօր ամերիկացիներն ընտրելու են իրենց 47-րդ նախագահին: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, այս ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Անգերազանցելի ցինիզմը
«Փաստ» թերթը գրում է. «Սխալ է կարծել, թե СОР 29 գագաթաժողովին մասնակցել պատրաստվող հատկապես արևմտյան գերտերություններն ու...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կրկին կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող կուսակցության ներսում իրավիճակը գնալով թեժանում է. ներպալատական գզվռտոցները նոր փուլ են...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոյի ժամանակ հասցեական ելույթ են ունեցել պատգամավոր երկու տիկնայք
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ուրբաթ օրվա «ինքնախարազանման նիստում», որն իրականում Անդրանիկ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:05
Սամբոյի աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Արցախի մարզիկները
Նոյեմբերի 8-10-ը Ղասախստանի մայրաքաղաք Աստանայում կանցկացվի Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը։  Հայաստանի սամբոյի հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
23:38
Գարեգին Երկրորդը պատվո բարձր շքանշանների արժանացրեց բարերարներ Տեր և Տիկին Աշոտ և Լորա Թունյաններին
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել  շքանշանի հանձնման արարողություն։ «Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում...
Աղբյուր` Panorama.am
23:27
Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ. Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Շատ կարևոր որոշում Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է նախադեպային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}