Էմոցիոնալ առումով ես Հայաստանի կողմից եմ. Պոզներ
Շատերն ինձ խնդրում են խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Ավելի ճիշտ, շատ հայեր ինձ հարցնում են այդ մասին: Ադրբեջանցիների կողմից նման խնդրանքներ չեն եղել։ Այս մասին գրել է ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները։
Ըստ նրա, յուրաքանչյուր հայտարարություն ունի երկու կողմ։ Առաջինն էմոցիոնալն է։
«Ես շատ եմ եղել Հայաստանում, ես ունեմ շատ հայ ընկերներ, գիտեմ՝ ինչ է եղել 1915 թվականին, բան, ինչը շատ երկրներ ճանաչել են՝ որպես թուրքերի կողմի հայերի ցեղասպանություն։ Ես ծանոթ եմ նաև Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի գոյության իրավունքի վերաբերյալ հնչած մի շարք հայտարարությունների։ Էմոցիոնալ առումով ես Հայաստանի կողմից եմ»,- գրել է նա։
Բայց, ըստ Պոզների, կա մի երկրորդ կողմ, որը պահանջում է իրավիճակի բացարձակ հավասարակշռված, օբյեկտիվ գնահատում:Դրանում չկան «կողմեր» «դեմեր»:
«Ցավոք, ես չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ այս իրավիճակում ես բավականաչափ լավ չեմ հասկանում, թեև որպես մասնագետ և լրագրող առնչվել եմ այդ գործին և քիչ թե շատ ծանոթ եմ»,- նշել է նա։
Լրագրողի խոսքով, եթե Ղարաբաղում պատերազմ է, ՄԱԿ-ը պետք է ամենասուր միջամտությունն իրականացնի. «Եթե որևէ երրորդ երկիր միջամտի, ապա միջազգային հանրությունը պետք է պահանջի ամենախիստ պայմաններով ՝ խիստ պատժամիջոցների սպառնալիքի տակ դադարեցնել այդ գործողությունները։ Վերջապես, կարևոր է երկու հակամարտող երկրների ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ դնելը և նրանց ստիպելը խաղաղ լուծում տալ այս բարդ խնդրին»։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորն էլ գիտակցում են՝ Թուրքիան այս տարածաշրջանում չարիք է դարձել.Արցախի ԱԺ պատգամավոր
- Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպումներն անցել են ոչ ավանդական ձևաչափով. Զախարովա
- Հայաստանում սուպերմարկետների խոշոր ցանցերը ոչ են ասում թուրքական ապրանքներին