Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
Ժամեր շարունակ Ջավախքում վրաց-թուրքական միջպետական ճանապարհը փակ պահելուց հետո, երիտասարդները որոշել են բացել այն: Թուրքական պետհամարանիշերով բեռնատարները կայանել են Կարծախ գյուղից ոչ շատ հեռու:
Jnews-ը գրում է, որ իր հաշվարկներով մոտավոր 1000 մարդ էր հավաքել Կարծախում: Նրանք սկզբից ճանապարհը փակել էին և արգելում էին թուրքական բեռնատարների անցուդարձը: Ըստ ցուցարարների, այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:
Այնուհետև ցուցարարները պահանջում էին բացել հայ-վրացական սահմանը, որպեսզի կարողանան անարգել հումանիտար օգնություն ուղարկել և որպես կամավոր մեկնել Արցախ:
Երիտասարդները վանկարկում էին Հայաստան և Արցախ:
Ժամը 00:30-ի տվյալներով, Կարծախ գյուղում իրավիճակը հանգիստ է, Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը բաց է: Մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնող մարդիկ հեռացել են:
Իրավապահ մարմիները շարունակում են հսկողություն իրականացնել Կարծախ գյուղում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում գրել էր. «Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի արդեն իսկ երրորդ օրն Ադրբեջանը հրետակոծեց Հայաստանի Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ, պատճառելով քաղաքացիական բնակչության կորուստներ»:
Հարակից հրապարակումներ`
- Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է. Նիկոլ Փաշինյան
- Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
- «Այս պահին հիմնադրամում հատուկ բացված հաշվեհամարին հավաքվել է գրեթե 4․5 մլն․ դոլար»
- Ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. վարչապետը՝ BBC-ին
- Ախալցխայի հայ համայնքը պահանջում է բացել հայ-վրացական սահմանն՝ Արցախ գնալու համար
- ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է
- Կան տեսակետներ, որ Ալիևը Թուրքիայի պատվերն է կատարում. ադրբեջանագետ
- Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ
- Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
- Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
- Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին