Ախալքալաքի եկեղեցու բակում մեկ օրում մոտ 5000 դոլոր հանգանակեցին Արցախի համար
Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու բակում տեղի հայ համայնքն այսօր դրամահավաք է կազմակերպել Արցախին օգնելու նպատակով: Առաջին օրվա ընթացքում հավաքվել է 13505 լարի և 400 դոլար (մոտ 5000 դոլար): 3190 լարին ուղարկել էին շրջանի Տամբովկա գյուղի բնակիչները, մնացած գումարը Ախալքալաքի եկեղեցու բակում էին հանգանակել:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հանգանակության ողջ ընթացքը նկարահանում են և տարածում սոցիալական ցանցերում, քանի որ բնակիչների մեծ մասը տեղյակ չէ դրամահավաքի կազմակերպման մասի: Նրանք հայտնեցին որ հաջորդ օրը առավորտյան ժամը 10:00-ից վերսկսելու են հանգանակությունը: Ակցիայի կազմակերպիչները նկարահանում են նաև հանգանակած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին փոխանցելու ողջ գործընթացը:
Տեսանյութից երևում է, թե ինչպես բնակիչներից մեկը իմանալով դրամահավաքի մասին հենց բանկում է հանգանակություն անում: Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ բնակչության ցածր իրազեկվածության պայմաններում առաջին օրվա ընթացքում այդքան գումարի հանգանակությունը լավ արդյունք է: Բացի դրանից տարբեր անհատներ նույնպես իրենց նախաձեռնությամբ անմիջական փոխանցումներ են անում: Տեսանյութի տարածման ընթացքում արդեն կազմակերպիչների հետ կապ են հաստատում ռուսաստանաբնակ վիրահայերը և խնդրում են բանկային հաշվի համարներ ուղարկել, որպեսզի գումարներ փոխանցեն Արցախին:
Հիշեցնենք, որ նախորդ օրը Ջավախքից Հայաստան է Ժամանել սննդամթերքով բեռնված մեծ շարասյունը, որն արդեն Արցախի ճանապարհին է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին