Մինչև վերջ կատարել ենք մեր խնդիրը.վիրավորված զինվոր
«Մինչև վերջ կատարել ենք մեր խնդիրը, որը հրամանատարը դրել էր մեր առջև»,- «Զինուժի» թղթակցին ասում է Ստեփանակերտի հոսպիտալի մահճակալին պառկած վիրավոր զինվորը:
Բուժող կամավոր բժիշկն էլ ասում է, որ շատ են այն զինվորները, որոնք ցանկանում են շուտ ապաքինվել և վերադառնալ դիրքեր: Նրա խոսքով եղել են դեպքեր երբ Վիրավորը, ի վիճակի չլինելով շարային ծառայության, միևնույն է, ցանկացել է արագ վերադառնալ իր զորամաս:
Հոսպիտալի պատասխանատուի խոսքով, դեղորայքի և բժշկական սարքավորումների պակաս չունեն, իրականացնում են մասնագիտացված բժշկական օգնություն, որպեսզի զինվորներին արագ վերադարձնեն շարք, իսկ այն զինծառայողներին, որոնք երկար բուժման կարիք ունեն տեղափոխում են Հայաստանի, կամ Արցախի այլ բուժհիմնարկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան