Ֆրանսուա Օլանդ․ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ բացված հակամարտությունը չափազանց շատ մարդկային կորուստների պատճառ է դարձել
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։
«Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ բացված հակամարտությունն արդեն չափազանց շատ մարդկային կորուստների պատճառ է դարձել։ Դա ամբողջ տարածաշրջանի բռնկման վտանգ է պարունակում: Ֆրանսիան՝ Մինսկի գործընթացի երաշխավորը, պետք է կողմերին համոզի գնալ տևական հրադադարի և խաղաղության համաձայնագիր կնքել»,- թվիթերում գրել է Ֆրանսուա Օլանդը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան