Իրանի շահերից բացարձակապես չի բխում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը. Գոհար Իսկանդարյան
«Իրանն ակտիվ հետևում է Թուրքիայի գործողություններին Նախիջևանի հատվածում և կարծում եմ, որ եթե այդ հատվածում Թուրքիան ցուցաբերի էական գործունեություն, մենք կտեսնենք նաև Իրանի համարժեք քայլելրը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նա ներկայացրեց ԵՊՀ արևելագիտական բաժինների կողմից իրականացրած մեդիա և սոցիալական տիրույթների մոնիթորինգի արդյունքները: Իսկանդարյանի խոսքով, Իրանն առաջին իսկ օրվանից բավականին ուշադրություն է դարձնում զարգացումներին և արձանագրեց, որ Իրանի շահերից չի բխում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը: Նրա խոսքերով, ինչպես 90-ականներին, այնպես էլ այս պահին Թուրքիան ցանկանում է Կովկասում ունենալ ավելի մեծ ազդեցություն՝ նվազեցնելով Իրանի դերը թե´ տարածաշրջանում, թե´ Կովկասում:
Գոհար Իսկանդրյանի խոսքով, ռազմական գործողությունների վերսկսումը առաջ է բերել Իրանի անհանգստությունը, որը մեծացավ նաև այն ժամանակ, երբ իր տարծքում ընկավ 3 հրթիռ: Իրանը թվիթերյան տիրույթում տեղեկություններ տարածեց ինչպես այդ դեպքի, այնպես էլ ԱԹՍ-ի խոցման վերաբերյալ, ինչով, ըստ բանախոսի, ակնարկեց, որ ակամայից ներգրավվում է խնդրի մեջ: Իրանագետի համոզմամբ, վերջին գործողությունները նրա համար են արվել, որպեսզի կանխեն Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը և ցույց տրվի, որ Իրանն էլ այստեղ ունի շահեր և պատրաստ է համապատասխան միջոցներով պաշտպանել դրանք:
Իսկանդարյանը նկատեց, որ Թուրքիայի իշխանություններն ամիսը մեկ, երկու ամիսը մեկ, տարածաշրջանում ինչ-որ մի խնդիր են ստեղծում և տպավորություն կա, որ դա անում է իր ժողովրդի ուշադրությունը շեղելու համար:
Նա նկայացրեց տարածված կարծիքը, ըստ որի, այն արվում է Թուրքիայի անկում ապրող տնտեսությունից հասարակության ուշադրություն շեղելու համար, և փաստեց, որ պատերազմի վեսկսմամբ թուրքական լիրան գահավիժել է:
Իրանից երբեմն հնչող ոչ պրոհայկական հայտարարությունները իրանագետը կապեց այնտեղ բնակվող թուրքախոս իրանցիների գործոնով, որոնք իրենց անվանում են ադրբեջանցի: Նրա համոզմամբ այդ հայտարարություններն ուղղված են այդ հատվածին:
Արևելագետ Հայկ Քոչարյանն էլ նկատեց, որ բախումների սկզբում արաբական սոցիալական տիրույթում և մեդիայում մի աղբյուր էր միայն խոսում Ադրբեջանում վարձկանների գտնվելու մասին, բայց ռազմական գործողությունների սկսման և նրնաց զոհերի թվի աճին զուգահեռ այն արդեն բազմաթիվ աղբյուրներում է քննարկվում:
«Կարող ենք հստակ ասել որ նման վարձկաններ կան՝ անուն ազգանուններով, բնակության վայրերով և նկարներով, որնց թվիթերյան տիրույթում հեշտ կարելի է գտնել»,- հայտնեց արևելագետը:
Նրա խոսքով, եթե առաջին օրերին արաբական տիրույթում օգտատերերի խմբեր կային, որոնք ասում էին, որ նման բան հնարավոր չէ, ապա հիմա այն հաստատված է բազմաթիվ աղբյուրներով: Սոցիալական տիրույթում նրանց անվանում են վարձկաններ, բայց Սիրիայում նրանց Դաիշականներ են կոչում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան