30.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
Հայաստանում երեկ կատարվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 458 նոր դեպք: Առողջացել 152 մարդ: Մեկ օրում մահացել է 2 մարդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով: Եվս 297 մարդ մահացել է, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 292193 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
- 28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 27.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 328 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
- 26.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
- 25.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
- 24.09.2020. Կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է
- 23.09.2020. Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ է մահացել
- 22.09.2020. Կորոնավիրուսի 115 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 21.09.2020. Կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ է մահացել
- 19.09.2020. Կորոնավիրուսի 244 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին