
Ադրբեջանական ապատեղեկատվության աբսուրդ օրինակներից
«Ադրբեջանական կողմը երեկ սերբ դերասանի նկար է գցել ու գրել, որ հայկական կողմի վարձկան է, սերբ դերասանը ստիպված անձամբ է հերքել այդ լուրն ու գրել, որ ֆիլմից իր կադրն են օգտագործել։
«Այսօր էլ Ադրբեջանի ՊՆ-ն հայկական զինուժի մի քանի օրվա հնության գործողությունների վիդեոյից սքրինշոթ էր դրել իր էջում ու գրել, որ իրենց գործողությունից կադր ա։
Պրիմիտիվ է, բայց պետք է արձանագրել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։