Ահարոն Վարդանյան. Իրանը հյուսիսային սահմանների մոտ է տեղափոխում ծանր սպառազինություն
Իրանագետ Ահարոն Վարդանյանը, վկայակոչելով իրանական աղբյուրը, գրում է, որ այն սահմանների մոտ է տեղափոխում ծանր սպառազինություն։
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող Syriankhabar «Տելեգրամյան» ալիքում տարածվել է տեղեկատվություն, որում նշվում է, որ ԻՀՊկ ցամաքային ուժերը, հաշվի առնելով Կովկասում պատերազմի մեծացման վտանգը և հատկապես ահաբեկչական խմբավորումների ու Էրդողանի բանակի ներկայությունը Իրանի հյուսիսային սահմանների մոտ, սահման է տեղափոխում ծանր սպառազինությունը»,-գրել է իրանագետն ու հրապարակել լուսանկարներ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը նախազգուշացնում է` իր սահմաններին սխալ նշանառություններ չանել
- Վարդան Ոսկանյան. Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամներ
- Բաքվի բաշիբոզուկների արձակած հրթիռն ընկել է Իրանի տարածքում
- Իրանը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին