Առյուծը առյուծ է՝ տղամարդ լինի, թե կին
Սեպտեմբերի 29-ից կանայք ևս կամավորագրվում են, որպեսզի անհրաժեշտության դեպքում մասնակցեն մարտերին։
Օմոնի խորհրդի անդամ, փոխգնդապետ Մարինե Այրումյանի գլխավորությամբ իրականացվող կանանց կամավորական զորահավաքին մեկ օրում գրանցվել է 250 կին։
Մարինե Այրումյանը Panorama.am-ին հայտնեց, որ կամավորագրվող կանայք 18-55 տարիքային խմբում են։ Նա նշեց, որ կամավորագրվել ցանկացող կանայք կարող են անձնագրով ներկայանալ Մոսկովյան 5՝ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի օպերատիվ շենք։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- Զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում ուշացում չի համարվի
- Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել. Նարինե Գրիգորյան
- Մոտ 20 000 ռուսաստանաբնակ հայեր ռազմական տրանսպորտ են խնդրել, որպեսզի տեղափոխի Արցախ մեկնող կամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին