Արցախում հանդիպել են նախկին նախագահները
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Հանդիպման մասին տեղեկացնում է News.am-ը։ Աղբյուրը նաև լուսանկար է հրապարակել։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեկնել է Արցախ: Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր այնտեղ է մեկնել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Այսօր օրերին Արցախում է նաև ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ
- Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան