Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ըստ տեղեկատվության ՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ռուսական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ լիցքաթափել լարվածությունը, ինչպես նաև կանխել սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը: ՌԴ արտգործնախարարը կողմերի շուտ բանակցային սեղան վերադարձի անհրաժեշտությունը:
Սերգեյ Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողության շրջանակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ ջանքեր գործադրել՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պայմաններ ստեղծելու համար: Նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ տրամադրելու համապատասխան շփումներ կազմակերպելու մոսկովյան հարթակ՝ ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հանդիպել են նախկին նախագահները
- Բոլորն էլ գիտակցում են՝ Թուրքիան այս տարածաշրջանում չարիք է դարձել.Արցախի ԱԺ պատգամավոր
- ՌԴ ԱԳՆ-ում ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հանդիպումները․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան