Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. նախարար
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»:
Բանն այն է, որ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին ֆեյսբուքյան գրառում էր արել Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին՝ նշելով, որ ռազմական այս բախումները շատ մտահոգիչ են բոլոր նրանց համար, ովքեր շահագրգռված են այս տարածաշրջանում խաղաղությամբ և մարդկանց բարեկեցությամբ։ Բայց նա ընդգծել էր՝ «հակամարտության կարգավորման հարցում իր դիրքորոշումը միանշանակ է և հիմնված է տարածքային ամբողջականությանը վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին