Պեսկով. Չենք սատարում Թուրքիայի հայտարարությունները
«Ռուս զինվորականներն ուշադիր կերպով հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցաող իրադարձություններին»,-«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ տվյալներ ունի Կրեմլն այս իրավիճակին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։
Նա նշել է, որ ողջ ինֆորմացիան մանրամասն կերպով վերլուծվում է, արձանագրվում են միջազգային առաջնորդների, տարբեր երկրների բարձր մակարդակով կողմից արված բոլոր հայտարարությունները։
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Թուրքիայի՝ ԼՂ-ում իրավիճակի հետ կապված Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ հայտարարություններին։
«Անկասկած, նման հայտարարությունները մենք չենք սատարում, մենք համաձայն չենք Թուրքիայի հետ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ավելացնելով ավելի վաղ «կրակի վրա յուղ լցնել չարժե» հայտարարությունը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանի երկրներին զսպվածության կոչ են անում, հատկապես հակամարտության մասնակիցներին հորդորում են անհապաղ դադարեցնել կրակը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան