Ադրբեջանի դեսպանը խոսում է «կամուրջների այրման» մասին՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման դեպքում
«Եթե դա տեղի ունենա, Բաքուն ամենաբացասական կերպով կարձագանքի Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Արձագանքը կարող է լինել ամենաբացասականը»,-այս մասին ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Այս մասին գրում է Tass-ը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Երեւանում ռուսական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը։
«Մեր օրակարգում կա նման տարբերակ (Արցախի անկախության ճանաչում-խմբ.)։ Կա նաև Հայաստանի ու Ղարաբաղի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրման տարբերակը, կա նաև անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագրի կնքում»,- ասել էր վարչապետը։
Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել, որը շարունակվում է մինչ օրս։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան