Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա
«Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չեն ունեցել։ Լայնածավալ մարտական գորոծողություններ են ընթացել նույն տարածքներում՝ հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ հարավ-արևելյան ուղղություններով՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ»,- ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ, իհարկե, հակառակորդինը շատ անգամ ավելին, ինչպես միշտ, ինչպես բոլոր պատերազմների ժամանակ։
«Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության վրա՝ մարդկային որակների առումով, որովհետև հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ։ Սա ոչ մարդկային, բարբարոսի կերպար է, որը մենք տեսնում ենք»,- ասաց Ա.Հարությունյանը
Նա նշեց, որ բազմաթիվ փաստեր ունեն, որոնք վկայում են, որ այդ ռազմական գործողությունները վաղուց էին պլանավորել։
Արցախի նախագահի խոսքով, Թուրքիայի մասնակցությունն այսօր պատահականություն չէ, և վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել, սակայն պետք է հիսաթափեցնի, քանի որ նրանց մոտ ոչինչ չի ստացվելու։
«Որովհետև մենք ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հող հայրենիքը, որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա, այսօր շարունակում է իր ծառայությունը մեր հայրենիքին։ Ունենք Արցախյան գոյամարտի մասնակից, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, Ապրիլյանի մասնակից մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրում կարողացել են հակառակորդի երեք հատ տեխնիկա առգրավել ու այսօր օգտագործել հակառակորդի դեմ։ Ունենք հայրենակից, որը, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցել հակառակորդին, վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին։
Մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրում, ու մեր գլխին պատուհաս չենք դարձնում ժամանակի ընթացքում»,- ասաց Արցախի նախագահը։
Նա ընդգծեց, որ Արցախը իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու։
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նաև ասաց. «Ուզում եմ երկու նախադասությամբ դիմել հայկական լրատվամիջոցներին, որոնք իմ 100 օրվա հաշվետվության ժամանակ, կարևերով եմ անվտանգությունը, պատվերով, չգիտեմ վճարի դիմաց փորձել են մինչև պատերազմ սկսված օրը իմ անձի, կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել: Որովհետև ես ամենաշատը կարևորում էի մեր անվտանգությունը և իմ ամբողջ գործունեությունն ուղղված է եղել անվտանգության օր առաջ բարձրացմանը:Կբացահայտեմ և պատվիրատուներին, և նպատակը, ինչու են այդպիսի վարքագիծ ընդունել: Ազգը կիմանա իրական դավաճաններին»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված 23 զինծառայողների անունները
- Արցախի նախագահ. Մարտական ընկերներս խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել
- Արցախում հանդիպել են նախկին նախագահները
- Բոլորն էլ գիտակցում են՝ Թուրքիան այս տարածաշրջանում չարիք է դարձել.Արցախի ԱԺ պատգամավոր
- Ախալքալաքի եկեղեցու բակում մեկ օրում մոտ 5000 դոլոր հանգանակեցին Արցախի համար
- Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին․պաշտոնական
- Ադրբեջանի դեսպանը խոսում է «կամուրջների այրման» մասին՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման դեպքում
- Ադրբեջանի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների բջջային հեռախոսներ, որոնցով զանգեր են իրականացնում. Արցախի ԱԱԾ
- Արցախի նախագահ. Բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները
- Արցախի հյուսիսային ուղղությամբ մարտերն ընթանում են. ՊՆ
- Փարիզի երկինքը Արցախի գույներով․ բողոքի ցույցեր Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին