Ադրբեջանի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների բջջային հեռախոսներ, որոնցով զանգեր են իրականացնում. Արցախի ԱԱԾ
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով տեղեկություններ ստանալու և խուճապ առաջացնելու փորձեր են անում: Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է. «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաև նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում:
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում` հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Արցախում ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան համարներից
- ԱԱԾ-ն՝ սնունդ, դեղորայք, սննդամթերք հավաքելու նախաձեռնությունների մասին
- ԱԱԾ. Հակառակորդը կարող է ֆեյսբուքյան գրառումներն օգտագործել սադրանքների համար
- ԱԱԾ. Ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը
- ԱԱԾ. Հնարավոր է Ադրբեջանի ապատեղեկատվություն տարածելու և խուճապ առաջացնելու նպատակով ստանաք SMS-հաղորդագրություններ
- ԱԱԾ. ԱՆհրաժեշտ է լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին