Արցախի հյուսիսային ուղղությամբ մարտերն ընթանում են. ՊՆ
«Գիշերն Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով ընթացել են մարտեր, չեն եղել նույն ինետիսիվությամբ, ինչ երեկ էին, տեղ-տեղ եղել են են հրետանային հրետակոծություններ»,- ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես՝ ավիացիոն, հրետանային, հրիթռային հարվածներ են հասցրել, այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր:
Նա ընդգծեց՝ հստակ պետք է ֆիքսել, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, հրետանի:
«Մեր Զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են: Ունենք, բնականաբար, զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կորուստներ, ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
Պատասխանելով հարցին, թե Գետաշենի, Շահումյանի շրջանում առաջխաղացման հետ կապված լուրեր են պտտվում, ի՞նչ կարող եք ասել այդ մասին, նա ասաց. «Կոնկրետ ուղղություններով, կոնկրետ գործողությունները, հատկապես որոնք վերաբերում են մեր Զինված ուժերի հաջողություններին, առաջընթացներին, չի կարող մեկնաբանել. « Նպատակահարմար չեմ գտնում»:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Վարդենիսի հատվածում երեկվա ավիացիոն հրթիռային հարվածներից հետո ՀՀ ուղղությամբ որևէ այլ հատվածում ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել, եղել են որոշակի դրվագներ:
Նա նաև նշեց, որ Տավուշի շրջանում համեմատաբար հանգիստ է:
Արծրուն Հովհաննիսյանը նաև հավելեց՝ նկատել են Ադրբեջանի մարտավարական, միջոցների կիրառման նրբությունների փոփոխությունները, ժամ առ ժամ ֆիքսում են:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, ՊԲ-ն միայն նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Վահրամ Պողոսյան
- Արցախում կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ. ՊՆ
- Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են. ՊՆ ներկայացուցիչ
- Արցախի հյուսիսում Ադրբեջանն ակտիվ է. ՊՆ
- Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու Ադրբեջանի բոլոր փորձերը ձախողվել են. ՊԲ
- ՊՆ խոսնակ. Ռազմաճակատի ամբողջ երկարությամբ հրետանային փոխհրաձգություն է
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ
- ՊԲ ուժերի Մարտունիի ուղղությամբ արդեն ԱԹՍ-ները զույգերով են խոցում
- Ադրբեջանն ունի 790 զոհ. ՊՆ ներկայացուցիչ
- ՊԲ հրամանատարի տեղակալ. Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ
- Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր
- Արցախյան ռազմաճակատի ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են. ՊԲ
- Զոհերի ցուցակում հայտնված Վահագն Թախմազյանը ողջ է. ՊԲ
- Արցախի ՊԲ-ն հաջողությամբ կասեցնում է Ադրբեջանի գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ
- Արցախի ՊԲ-ն Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան