Արցախի ՊՆ. Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները։ Ըստ տեսանյութի, հակառակորդի ոչնչացված բազմաթիվ զինծառայողներ հայկական կողմում են։
Հիշեցնենք, որ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ ընդհանուր առմամբ, պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ Ադրբեջանը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր։ Մոտավոր տվյալներով, կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած։
Նրա խոսքով, հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հակատանկային և հրետանային միջոցներով խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան