Բորելն ու Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Համաձայնել ենք, որ անհապաղ հրադադարն ու ու ապաէսկալացիան վճռական է։ Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ երկու կողմներին բանակցությունների սեղան վերադարձնելու համար»,-թվիթերում գրել է Բորելը։
Նշենք, որ վաղը մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը, որի օրակարգում ներառված է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, Միջերկրականում Թուրքիայի ապակայունացնող դերը, Բելառուսի ու Նավալնիի հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան