Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպումներն անցել են ոչ ավանդական ձևաչափով. Զախարովա
«Հայ, ռուս և ադրբեջանցի դիվանագետների միջև եռակողմ հանդիպում տեղի չի ունեցել»,-այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ՝ հավելելով,որ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ նախօրեին կայացած հանդիպումը համատեղ չի եղել։
«Հանդիպումներն անցել են ոչ ավանդական ձևաչափով, քանի որ դրանցում մասնակցել են Ռուսաստանի ոչ միայն ԱԳՆ, այլև ՆԳՆ ներկայացուցիչները»,- մանրամասնել է Զախարովան։
«Խոսվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող իրավիճակի մասին, սակայն հիմնական քննարկումը ծավալվել է ադրբեջանական և հայկական սփյուռքի արձագանքի շուրջ»-նշել է նա։
Խոսելով հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի Դաշնության միջնորդային ջանքերի մասին `Մարիան ասել է .«Մոսկվան անում է հնարավորը՝ իրավիճակը հանդարտեցնելու համար և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը»։
Զախարովայի կարծիքով, միջազգային հանրությունը եզակի միասնականություն է ցուցաբերում ԼՂ հակամարտության հարցում։
Մանրամասն՝ ՏԱՍՍ-ի տեսանյութում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Խաղաղ բնակչության շրջանում արդեն հաղորդվել է 7 զոհի մասին: Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմն ունի զոհեր զինծառայողների շրջանում։ Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյաը և Լավրովը անընդունելի են գնահատել արտատարածաշրջանային երկրների քայլերը տարածաշրջանում
- Ադրբեջանի դեսպանը խոսում է «կամուրջների այրման» մասին՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման դեպքում
- ՌԴ ԱԳՆ-ում ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հանդիպումները․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին