Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան
Թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրն արձագանքել է թուրքական «Show TV» հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Լուրերի մեկնաբան Էջե Ուները, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին Քարդաշյանի խոսքերին, նշել էր. «Քիմ Քարդաշյանը շատ է սիրում էկրաններից ցույց տալ իր մեծ «սկզբնաղբյուրը» և բոլորս մոտիկից տեսել ենք այն։ Արդյոք այս խոսքերն ասելիս էլ այդ «սկզբնաղբյուրից» է օգտվել»։
Այս գռեհիկ մեկնաբանությանը հակադարձել էր թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրը՝ քննադատելով Էջե Ուներին տգեղ պահվածքի համար և հայտնել իր զարմանքը, թե ինչպես է նման անձնավորությունը լուրերի գլխավոր թողարկում վարում։
Twitter-ի թուրք որոշ օգտատերերը կոշտ արձագանք են տվել դերասանուհու խոսքերին՝ սպառնալով նրան Հայաստան վտարել, եթե իր համար այդքան դժվար է Քիմի մասն նման խոսքեր լսելը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Բյուլենթ Թուրանն էլ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) մեղադրել էր հայկական կուսակցություն լինելու մեջ՝ նկատի ունենալով CHP-ական Ունալ Չեվիքոզի՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի քաղաքականությունը քննադատող հայտարարությունները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան