
Հավանաբար Էրզրում-Կարս հատվածում է գտնվում թուրքական հրամանատարությունը. Հովհաննիսյան
Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանի ղեկավարությունը հանձնարարել է Թուրքիային: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հաստատվել է, որ Քյուրդամիրի բազայում տեղակայված թուրքական F-16 կործանիչների, ադրբեջանական Սու-25-ի եւ թուրքական «Բայրաքտար» ԱԹՍ-ի ու այլ միջոցների գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող E7T կառավարման կենտրոնից, որը գտնվում է Թուրքիայի տարածքում և մարտական հերթապահություն է իրականացնում Էրզրում-Կարս հատվածում: Հովհաննիսյանը նշեց, որ հնարավոր է, որ հենց այնտեղ է գտնվում թուրքական հրամանատարությունը»,-մանրամասնեց նա։
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։