Թուրքիան ինքն էլ այլևս չի վստահում Ադրբեջանի զինված ուժերին. Թևան Պողոսյան
«Բանակցային գործընթաց այսօր չկա և, երևի թե, շատ երկար դեռ հնարավոր չի լինելու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,-Արցախի տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցող ասուլիսում հայտարարեց ՄԶՄԿ նախագահ Թևան Պողոսյանը։
Նա հուսով է, որ հայ ազգը տեր կլինի պաշտպանության նախարարի՝ «նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց» խոսքերին.«Մենք դա պետք է կարողանանք անել, չպետք է փորձենք ինքներս մեզ իլյուզիաների մեջ դնել, որ ինչ-որ մեկը ճնշումներով մեր տեղը գալու է և խնդիրը լուծելու, այս հարցում մենք դաշնակից չունենք»։
«Թշնամին ամեն օր կորցնում է հույսերը խնդիրն արագ լուծելու, մեր տղաներն ամեն օր նրան լավ ջարդ են տալիս»,-հավելեց նա։
Բանախոսը խոսեց նաև Թուրքիայի ներգրավվածության մասին՝ ընդգծելով.«Այդ երկու պետությունները քաղաքական որոշում են կայացրել, որ թուրքական բանակը պետք է գա և փորձի հարցեր լուծել, որովհետև Ադբեջանի բանակը մի քանի անգամ ցույց է տվել, որ ի զորու չէ»։
Նրա խոսքով, Թուրքիան ինքն էլ այլևս չի վստահում Ադրբեջանի զինված ուժերին։
«Մենք այսօր պայքարում ենք թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ և կռվում թուրքական բանակի դեմ։ Միակ ուժը, որ կկարողանա դաստիարակել Թուրքիային, դա հայկական բանակն է»։,-ընդգծեց նա։
Պողոսյանը տարածաշրջանի երկրներին խորհուրդ տվեց մտածել, թե ինչ են անելու, ուր են գնալու այդ 4000 վարձկանները, որոնց այս դաշինքը բերել է հակամարտության գոտի։ Հակամարտության ավարտից հետո, Պողոսյանի կարծիքով, նրանք իրոք խնդիր են դառնալու։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Խաղաղ բնակչության շրջանում արդեն հաղորդվել է 7 զոհի մասին: Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայկական կողմն ունի զոհեր զինծառայողների շրջանում։ Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին